կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 09:29
Քաղաքական

Արկադի Փելեշյանի դեմ ճնշում են գործադրում, որ չմիանա բոյկոտին. «Ժամանակ»

Արկադի Փելեշյանի դեմ ճնշում են գործադրում, որ չմիանա բոյկոտին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող՝ «Ակա» մականվամբ Արկադի Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118֊րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նա Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հայ ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանի աշխատասենյակում ծեծի էր ենթարկել նրան։

Ծեծից հետո քրգործ հարուցվեց, սակայն նա չկալանավորվեց, այլ ստորագրությամբ ազատ արձակվեց։ Ըստ մեր տեղեկությունների, Արկադի Փելեշյանի դեմ այսպիսով իշխանությունները ճնշում են գործադրում, որպեսզի ՀՎԿ-ն չմիանա «Լուսավոր Հայաստան»-ի և ԲՀԿ-ի՝ Վանաձորի ավագանու առաջիկա նիստը բոյկոտելու որոշմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում