Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։ Միջոցառմանը ներկա Արցախի ՄԻՊ գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․
«Ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ․ դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթում և Նյու-Յորքում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատանդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է։ Իրապես չգիտեմ, միգուցե ոչ հանրային ինչ որ բան արվում է, բայց առնվազն շահագրգիռ կողմերը, որոնք պետք է տեղեկություն ունենա, թե ինչ է կատրավում, չեն տեսնում քաղաքական որոշակի հստակ գործողությունները։ Իրավական դաշտում արվում է, բայց 2020 թվակաանից հետո համոզվել ենք՝ իրավական ճնաապարհով այս խնդրի լուծմանը հասնել անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չի արվում։ Հարցի լուծումը քաղաքական դաշտում է, պետք է ավելի շատ ջանքեր ներդրվեն հասնելու որոշակի հաջողությունների»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։