կարևոր
4921 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 12:48
Տարածաշրջան

Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա. Էրդողանը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա. Էրդողանը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն. մինչդեռ դրական պատկեր չկա, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։

«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը Պրահայում էր, մենք բացահայտ ասացինք՝ եթե դուք (Հայաստանը) Ադրբեջանի հետ հարաբերություններն ուղղեք դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները կգնան դրական ուղղությամբ։ Մենք դա ակնկալում ենք Երևանից։ Նման պատկեր դեռ չկա: Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայկական սփյուռքը ճնշում է գործադրում, ինչն արտահայտվում է գործընթացում: Ո՞վ կարող է սփյուռքի բացասական դիրքորոշումը դրական դարձնել: Անկասկած Հայաստանի ղեկավարությունը: Եթե Հայաստանի իշխանություններին դա հաջողվի, ինչպես նաև համաձայնության գա Լաչինի և Զանգեզուրի միջանցքի շուրջ, մեր քայլերը դրական կլինեն: Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից: Մենք թշնամիներ չենք ուզում, այլ ընկերներ», - Անկարայի Էսենբողա օդանավակայանում լրագրողներին ասել է Էրդողանը նախքան Սամարղանդ թռչելը։