կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 13:55
Քաղաքական

Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ․ Ռուստամ Բադասյան

Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ․ Ռուստամ Բադասյան

Ինչո՞ւ են շեշտադրում, որ սա անպարկեշտ առաջարկ է. որպեսզի այն անձը, որ պոտենացիալ կարող է իրեն մեկնված ձեռքը սեղմել և հեռանալ, ինքը բարոյական ճնշում զգա, իրենց մեդիադաշտով, իրենց բոլոր հնարավորություններով շեշտադրումը հետևյալն է՝ «սա անպարկեշտ առաջարկ է, ով համաձայնի վաղ կենսաթոշակին, ջնջում է իր անունը, հեղինակազրկվում է». ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշում է, որ այդ մասին խոսում են անձինք, որոնց իշխանության օրոք դատական իշխանության անկախության մասին խոսելն ուղղակի ավելորդ է, ում իշխանության օրոք դատավորների նկատմամբ ինչ ապօրինություն ասես, չի եղել, ուղիղ զանգերով նախագահականինց, նախարարներից, նախարարություններից և այլն։ «Հիմա խոսել անպարկեշտ առաջարկի մասին՝ ավելորդ եմ համարում։ Հույս ունեմ, որ այն դատավորները, որոնք ցանկանում են դիմել վաղ կենսաթոշակի, ճնշումների չեն ենթարկվի»,-ասաց Բադասյանը։

Բադասյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի այն պնդումը, թե դատավորները չեն օգտվի վաղ կոնսաթոշակից, ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ․ «Մենք որևէ մեկին չենք ստիպելու դիմի վաղ կենսաթոշակի, բայց մենք պետք է ունենանք ՍԴ, որն անկախ է  ոչ միայն գործադրից, օրենսդրից, այլ անկախ է քաղաքական շրջանակներից, և այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ, բայց ՍԴ-ն չի կարող լինել երկրում ընդդիմություն»։