Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարությու Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրում է.
«Տարիներ առաջ, երբ «Երկիր» օրաթերթում էի աշխատում, մի հոդված էի գրել Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականի և ՀՖՖ նախագահ հարաբերությունների մասին: Բնականաբար հոդվածը սվիններով ընդունվեց: ՀՖՖ նախագահը իր ասուլիսում անդրադառնալով իմ հոդվածին. ասել էր. «ես հոդվածի հեղինակին ճանաչում եմ, ինքը փոքր երեխա էր, «Փյունիկի» կողքերը ֆռֆռում էր, մոտ չէիինք թողնում, դրա համար նեղացած է»: Դրանից հետո ֆոտբոլային որոշ մեկնաբանների կողմից ուղղակի հարձակման ենթարկվեցի: Միակ մարդը, ով համաձայն էր իմ կարծիքի հետ, Արմեն Մելիքբեկյանն էր: Դե, ես հասկանում էի իրենց, տվայտանքները: Լռեցի: Ոչ ոքի չպատասխանեցի: Մարզական լրագրողներից միայն Անի Մեջլումյանն էր, որ ստուգել էր իմ «փոքր երեխա» լինելու հանգամանքը և պարզելլ էր, որ մենք՝ ես և ՀՖՖ նախագահը տարեկիցներ ենք: Թե ինչո՞ւ այդպիսի ռեակցիա դրսեւորվեց այն ժամանակ հոդվածում բարձրացրծ հարցերի նկատմամբ, չեմ ուզում անդրադառնալ, բայց երեկվա՝ Հայաստան-Ռումինիա խաղից հետո, կարդում եմ ինձ քննադատած այդ նույն մարդկանց («լրագրողներ» և «մեկնաբաններ») գրառումները և չեմ զարմանում: Մի ասացվածք կա, «երբ եզը ընկնում է, դանակավորները շատանում են»: Այդ հոդվածից հետո անցել է մոտ 5-6 տարի: Ամեն ինչ կարծես լավ էր, ինձ քննադատողները , որպես «պարգևատրում» հավաքականի հետ շրջակայում էին արտասահմաններում, նրանց հետ վայելում ուրախության պահերը, շփվում էին Հայաստանի Ֆուտբոլի ղեկավարների հետ, նույնիսկ հնարավորություն ունեին ձեռքով նրանց շոշափելու, սելֆի անելու: Մի խոսքով աշխատում էին հանուն Հայաստանի ֆուտբոլի զարգացման: Այսօր, տեսնում եմ հակառակ պատկերը, ասում են, ամեն ինչ վատ է: Ասում են և վերջ: Ասում են, խնդիրը առանց խորքային ուսումնասիրության, առանց ծալքերի մեջ մտնելու: Բայց արդո՞ք միայն Ռուբեն Հայրապետյանն է մեղավոր այս վիճակի համար:Կան բազում հարցեր, որոնց պատասխանը ոչ թե ֆուտբոլի ֆեդերացիան պետք է տա, այլ տարբեր օղակներ, այդ թվում նաև մարզական լրագրողները: Որքան էլ տարօրինակ հնչի, Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը այս հարցում 20%-ից ավել չէ, մնացած 80-ի մեղավորները քանի , որ լռել են, լռում են, իրենց պարտականությունները չեն կատարում, ինքնաբերաբար այդ 80%-բարդվում է հենց ՀՖՖ-ի վրա: Ցանկացած ղեկավար սիրում է իրեն քծնողներին, եթե չի էլ սիրում, միևնույն է՝ դուրը գալիս է, հաճելի է: Եթե յուրաքանչուրը իր գործը ճիշտ և տեղը-տեղին աներ, այսօր գուցե այս պատկերը չլիներ: Հաստատ այսպես չէր լինի: Հարցերը այնքան շատ են, որ այստեղ գրելը արդեն անիմաստ է, ճիշտն ասած, զահլա էլ չկա: Ընդամենը ուզում էի ասել, մեղավորներին եկեք փնտրենք նաև մեր մեջ: Այսքանը: Հ.Գ. Ի դեպ նույնը սպասվում է նաև ՀԱՕԿ-ին: Ուրախանալ երկու-երեք մարզաձևերի հաջողություններով, չանդրադառնալ ձախողումներին, թերացումներին, չհետաքննել սպորտում առկա բացթողումները միայն նրա համար, որ ՀԱՕԿ նախագահի քիմքին հաճելի լինի, հանգեցնելու է նույն վիճակին: Ես չեմ հերքում նրանց կատարած ահռելի աշխատանքը, բայց օգնությունը ոչ թե գովաբանելն է, այլ այն, երբ հասարակական կարծիք ես ձևավորում բարձրաձայնելով խնդիրները և հետևողական ես մնում կատարածդ աշխատանքին: Քիփլինգ կարդացեք՝ ԵԹԵ-ն»: