կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-12 16:55
Հասարակություն

Չպետք է դեպքից հետո մեղավորներ փնտրենք` մեկին` բերդ, մյուսին գերեզման ուղարկելով. Մարգարիտա Խաչատրյան

Չպետք է դեպքից հետո մեղավորներ փնտրենք` մեկին` բերդ, մյուսին գերեզման ուղարկելով. Մարգարիտա Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում «Մարդու իրավունքները` զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Զինվոր» ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, խոսելով զինված ուժերում առկա մարտահրավերների մասին, նշեց, որ, 17 տարի գտնվելով բանակի կողքին, ունեցել են մեկ նշանաբան` չավելանան սևազգեստ մայրերը:

 

Նա նշեց, որ բողոք-դիմումների քանակը տարեցտարի նվազում է, ինչը կարելի է ձեռքբերում համարել: Մարգարիտա Խաչատրյանի խոսքով` բանակում դեռ շատ են թերությունները, սակայն պետք է հասնել այն բանին, որ զինվորը վստահի սպային: Նա կոչ արեց բոլորին, որ յուրաքանչյուրն իր չափով աջակցի, որ բանակում թերությունները վերանան, որովհետև բանակից թանկ բան պետությունը առայժմ չունի:

 

«Թերացումներ շատ կան, բայց ես գիշեր-ցերեկ հանգիստ չեմ տալիս քննչականի պետին, որպեսզի հասնենք նրան, որ փոքր միջադեպերի դեպքում զինվորները չդատապարտվեն: Ես այսօր ուժ հավաքեցի ու եկա այստեղ` ելույթ ունենալու, որովհետև ծանր էր լսել ևս մեկ միջադեպի` Չինարի գյուղում ժամկետային զինծառայողի մահվան լուրը»,- ասաց նա:

 

Մարգարիտա Խաչատրյանի կարծիքով` եթե հասնենք նրան, որ բանակում սովորական բան դառնա միմյանց «ներողություն» ասելը, ապա կարող ենք համարել, որ հաղթել ենք: «Մենք չպետք է դեպքից հետո մեղավորներ փնտրենք` մեկին ուղարկելով բերդ, մյուսին` գերեզման: Մենք պետք է աշխատենք մշտապես, որ նման երևույթներ չունենանք»,- ասաց նա: