կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 14:50
Հասարակություն

Պարո´ն Փաշինյան, եկեք տեսնենք՝ ո՞ւր եք փախել, եկեք, պատասխան տվեք. նստացույց՝ կառավարության շենքի առջև

 Պարո´ն Փաշինյան, եկեք տեսնենք՝ ո՞ւր եք փախել, եկեք, պատասխան տվեք. նստացույց՝ կառավարության շենքի առջև

 Կառավարության շենքի առջև մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով մեկ տարի վարկային արձակուրդ տրամադրել իրենց:

«Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իրեն հասանելիք մեկ տարի վարկային արձակուրդը: Սա այս պահի դրությամբ անխուսափելի է: Մենք սրան հասնելու ենք» - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ իրենց չեն գոհացնում բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե ՀՀ-ն այս պահին ի վիճակի չէ նման քայլի գնալ:

«Մենք փաստերը և հիմքերը ներկայացնում ենք, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ին  տրամադրել է մեկ տարի վարկային արձակուրդ: Բացի դրանից՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին մեկ տարի վարկային արձակուրդ տրամադրելու համար: Սա մեկ մարդու խնդիր չէ, տասնյակհազարավոր մարդկանց խնդիր է»,- հայտարարեց ակցիայի  մասնակիցը:

Նշենք, որ այս պահանջով քաղաքացիներն արդեն մի քանի ժամ է՝ կառավարության շենքի մոտ են: Այս պահին նրանք նտացույց են իրականացնում:  

«Պարո՛ն Փաշինյան, եկեք, տեսնենք՝ ո՞ւր եք փախել, եկեք, պատասխան տվեք: Էդ քվե ուզելուց ուզում եք, ասում եք՝ «լավ ա լինելու», ո՞ւր եք, տղամարդ չե՞ք: Եթե տղա եք, եկեք այստեղ, վախկոտների նման փախնելով չի, պարո՛ն Փաշինյան, սպասում ենք Ձեզ: Չեք կարողանալու էս շենքից գնալ, չեք կարողանալու: Ձեր տուն ենք գալու, նստելու ենք ձեր դարպասների մոտ»,- հայտարարեց ցուցարարներից մեկը: