կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-08 14:46
Տարածաշրջան

Թուրքիայում տիրող իրավիճակը ստալինյան տարիներն է հիշեցնում. Independent

Թուրքիայում տիրող իրավիճակը ստալինյան տարիներն է հիշեցնում. Independent

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Independent» պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տիրող իրավիճակին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, Ֆիսքի խոսքերով, այս օրերին Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող «մաքրման» գործողությունները իրենց բնույթով հիշեցնում են ստալինյան տարիները, երբ  ԽՍՀՄ-ի համար «անցանկալի» մարդկանցից ազատվելու նպատակով իրականացնում էին ձերբակալություններ և ճնշումներ:

Ըստ նրա` Թուրքիայում  ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում գրանցված զոհերի թիվը գերազանցեց Հալեպ քաղաքում 1 մեկ օրվա ընթացքում զոհվողների թվին:

Ֆիսքը իր հոդվածում, անդրադառնալով հեղափոխության փորձից հետո երկրում տիրող տնտեսական անկայուն վիճակին, նշում է, որ ինքը թերահավատորեն է վերաբերվում  տնտեսական թեմաներ լուսաբանող հանդեսներից մեկում լույս տեսած այն հրապարակմանը, ըստ որի` ամերիկացի գործարարները կշարունակեն իրենց ներդրումները Թուրքիայում` չնայած հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:

«Այդ հրապարակումը կարդալուց  հետո, ճիշտն ասած, կասկածեցի, որ ամերիկացի գործարարներն այդպես են մտածում: Բացեցի «Habertürk» թերթը. այն լցված էր զարգացող տնտեսության մասին լուրերով: Սա, իհարկե, երևակայություն էր:  Սակայն, միևնույն ժամանակ, թերթի 5-րդ էջում  ծեծված 14 գեներալների նկարները կային»,- գրում է նա:

Հեղինակը հոդվածն ավարտում է հռետորական հարցով. «Տեղի  ունեցած իրադարձությունները պետք է մոռանա՞նք, բերաններս փակե՞նք և Էրդողան իշխանության ապագայի՞ն նայենք: Թե՞  ծեծված գեներալներին նայելով` հիշենք, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում մահապատժի մասին օրենքը վերականգնել ու  վախից դողանք»: