|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պետական հեղաշրջմանը հետևած 5 տարիներն ամենասևն են եղել անկախ Ուկրաինայի պատմության մեջ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը. հայտնում է РИА Новости-ն:
«2014-ին հետևած 5 տարիները ես գնահատում եմ որպես անկախ Ուկրաինայի ամենասև էջը: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում հեղաշրջումից հետո, չէին կարող տեսնել անգամ ամենսարսափելի երազում ո’չ Ուկրաինայի շատ քաղաքացիներ, ո’չ նրանք, ովքեր սերտորեն կապված են Ուկրաինայի հետ»,- ասել է Յանուկովիչը ՌԴ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դատարանը օրերս Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ` դատապարտելով նրան 13 տարվա ազատազրկման: