Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ որոշման հրապարակման օր է սահմանվել սեպտեմբերի 11-ը: Սերգեյ Մարաբյանը իրավաբանական համայնքին հայտնի է իր տրամաբանված ակտերով, ունի արդար դատավորի համբավ, ես ինքս անձամբ նրան միշտ վերաբերվել եմ հարգանքով: Իմ համար զարմանալի էր, թե ինչու նա վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ներկայիս պաշտոնին, ամեն դեպքում կարող եմ ասել մի բան՝ պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը, որ հակակոռուպցիոն դատարանները դրանք կապիտուլյանտի «ստալինյան տրոյկաներն են»»,- գրել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: