կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 12:54
Քաղաքական

Նոր մոտեցումների կարիք կա. Շարմազանովը՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին

Նոր մոտեցումների կարիք կա. Շարմազանովը՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության պատճառներին: «Նոր մոտեցումների, նոր պատճառների, նոր փիլիսոփայության, նոր մարտահրավերների կարիք կա»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը չէ՞ր համապատասխանում այդ նոր մոտեցումներին, Շարմազանովը պատասխանեց. «Նոր մոտեցումներին համապատասխանելու խնդիրը չէ, կարիք կա նոր, թարմ աշխատանքի՝ նոր թիմով: Այդ մասին խոսել է հանրապետության նախագահը՝ դեռևս փետրվարի 12-ին: Այսօր, բացի Սուրիկ Խաչատրյանից, այլ լուրջ կադրային փոփոխություններ են եղել կառավարության կազմում և դեռևս կլինեն, և ես ասել եմ, որ փոփոխություններ կլինեն նաև մեր ղեկավար մարմնի կազմում` գործադիրի կազմում: Փոփոխությունը բնականոն պրոցես է, պետք չէ զարմանալ»:

Դիտարկմանը, թե ասում են՝ Կարեն Կարապետյանի կամքն է, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ եղավ, Շարմազանովը պատասխանեց. «Այս աշխարհում ինչ  լինում է, առաջինը լինում է Աստծո կամքով, բայց նաև` վարչապետի: Նախագահի առաջնահերթությունն է եղել փոփոխություններ կատարելը: Դուք տեսաք, որ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, և դրանք պայմանավորված չեն միայն անձերով: Սկսել ենք ավելի արդյունավետ աշխատել»: