Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն՝ Աղալարը, անցած շաբաթվա վերջին տեղափոխվել է հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Աղալարը փաստացի «հոսպիտալացվել» է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի գործով վերահսկող դատախազը հրահանգել է խստացնել Սեյրան Խաչատրյանի և նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը:Արդյունքում, նրանց մեղադրանքը 118 հոդվածից (ծեծ) փոխվել է ՀՀ ՔՕ 113 հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նկատենք, որ եթե առաջին մեղադրանքի դեպքում ազատազրկումը որպես պատիժ նախատեսված չէ, ապա ներկա մեղադրանքը մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում: Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամեն ինչ գնում է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին պատժից ազատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև անմեղսունակության հիմքով: Կարծես թե նման որոշումը կայացվել է ՀՀ նախագահի նստավայրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։