Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց վարչապետին: Նշենք, որ պատգամավորը երկու օր առաջ լրագրողներին ասել էր, թե շատ կարևոր բացահայտում ունի անելու կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
Մինչ հարցը հնչեցնելը Ուրիխանյանն ասաց, որ Էդուարդ Շարմազանովի՝ իրեն ուղղված ներողությունը ընդունել է ի գիտություն և ցավում է, որ Շարմազանովն այդ ներողությունը հրապարակավ հնչեցնելու համարձակություն չունեցավ: Ապա պատգամավորը խոսեց մի կայքի մասին, որը սկանդալային վերնագրերով նյութեր է տեղադրում, սկանդալային բովանդակությամբ նյութեր տպագրում, և կայքի խմբագրին պետական բյուջեից տրվել է 21 միլիոն դրամ` որպես արտոնյալ գյուղատնտեսական վարկ: Նա ընթերցեց այդ կայքի վերնագրերից մի քանիսը. «Նախարարը անդաստիարակ է», այսինքն` քաղաքական գործիչը դիվերսանտ է, «Նախկին նախագահը կործանեց Ղարաբաղը», գործող պատգամավորներից երկուսի մասին գրված է, որ մեկը բռնաբարել է մյուսին, ԱԺ փոխխոսնակներից մեկի մասին էլ, որ նա բութ է ու շատակեր, իսկ գործող վարչապետի մասին, որ նա ենթականերից պահանջում է գողանալ: Պատգամավորը տարակուսեց` ինչո՞ւ է նման կայքի խմբագրին վարկ տրվել, որն այդ խմբագիրը չի էլ վերադարձրել:
ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորը կարող է հարցը գրավոր ուղարկել կառավարություն: