Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղեկացրել ենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ստեղծելու է «Քաղաքացիական շտաբ»:
Yerkir.am-ի տեղեկություններով` ավելի են լարվել ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները: Իսկ դրանք, ըստ մեր տեղեկությունների, կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանը Ծառուկյանի հայտնի ելույթից հետո առանձնազրույց է ունեցել Ուրիխանյանի հետ. նախ` նրան համոզել է մնալ ԲՀԿ-ում, զբաղեցնել խմբակցության քարտուղարի պաշտոնը և նրան հանձնել է «կոնյաչնիում» մինչ այդ իրեն պատկանող սենյակը: Իսկ ԲՀԿ համագումարի նախօրեին, երբ Տիգրան Ուրիխանյանը, հավաքելով իրերը, տեղափոխվել է նոր սենյակ, որպեսզի պատրաստվի հաջորդ օրը համագումարում իր ելույթին, ըստ ականատեսների, Նաիրա Զոհրաբյանը միջանցքում խմբված մի քանի ԲՀԿ-ականների ներկայությամբ բարձրաձայն հեգնել է Ուրիխանյանին, թե չի՞ համբերում մինչեւ հաջորդ օրը: Ասում են՝ սա էլ եղել է վերջին կաթիլը, որ լցրել է Ուրիխանյանի համբերության բաժակը, ու հենց այդ պահին որոշել է ոչ միայն չվարել համագումարը, այլև մեկընդմիշտ հրաժարվել ԲՀԿ-ում որևէ պատասխանատու կարգավիճակից:
Ավելին` Զոհրաբյանի մերձավոր շրջանակներում Ուրիխանյանն անընդհատ խոսում է մանդատը վայր դնելու մտադրությունների մասին: Ըստ մեր տեղեկությունների` նա սպասում է այն «հարմար» պահին, որ ԲՀԿ-ից իր դուրս գալն ավելի ծանր հարված լինի Զոհրաբյանի համար:
Զոհրաբյանի վիճակն օր օրի ավելի աննախանձելի է դառնում: Նա ստիպված է ոչ միայն անձամբ հետեւել ԲՀԿ շարքերն ամեն օր լքող հայտնի ու անհայտ դեմքերի դիմումներին, պարզել դրանց ետևում թաքնված իրական պատճառները, այլև ուժերի գերլարումով դիմանալ իր կողքին առայժմ մնացող որոշ ԲՀԿ-ականների քմահաճույքներին: