|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաշինյանը անկիրթ և անդաստիարակ լինելով հանդերձ, չպետք է մեզ փորձի կրթել, կրթությունն էլ համարում է միայն գիտելիք, չհասկանալով, որ կրթությունը առաջին հերթին առաքինի մարդ կերտելու մասին է, դաստիարակության մասին, որը իսպառ բացակայում է այսօրվա մեր կառավարիչների և ցավոք սրտի իրենց ընտանիքների կյանքից»,- այս մասին հայրենակիցների հետ զրույց-ուղերձի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
«Մար պայքարը սկսվելու պահից ասել ենք, որ մեզ անհրաժեշտ է հաշտություն, ճշմարտություն և արդարություն, որպեսզի մեր կյանքից վերանա սուտն ու թշնամությունը, ատելությունն ու կեղծիքը, ապաբարոյական լինելը, որպեսզի որևէ պաշտոնյա չկարողանա անպատասխանատու լինել, որպեզսի ոչ մեկ չփորձի հայրենիքը չափել իր ներքին քմահաճույքների, կամքի,վախի և այս պարագայում նաև թշնամու պարտադրանքի ներքո։ Չլինի այնպիսի երևույթներ , որ պարզապես մարդկանց կյանքի և արյունի վրա փորձեն խրախճանք անել, և երբ աննդհատ կորուսերի շղթան է շարունակվում, այն չներկայացվի որպես հաջողություններ»,- ասաց Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում