|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ես ժպտում եմ Ձեր կատակին»,- այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը yerkir.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ավագանու ընտրությունների քարոզարշավը տանում է Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով:
ԲՀԿ-ի քարոզարշավը մեկնարկել էր Հյուսիսային պողոտայից, որտեղ ավագանու` ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը մոտենում էր քաղաքացիների և ձեռքով բարևում յուրաքանչյուրին: Նույն վայրում նախագահական ընտրություններից առաջ մեկնարկել էր նաև «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Ճիշտ է, քաղաքացիներին ձեռքով բարևելու մշակույթը Րաֆֆի Հովհաննիսյանը չի ձևավորել, սակայն նրա ոճն է` յուրաքանչուրին անհատապես մոտենալն ու բարևելը: