կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 09:00
Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանի հիմնած կուսակցությունը՝ «Ալյա՞նս». «Հրապարակ»

Տիգրան Ուրիխանյանի հիմնած կուսակցությունը՝ «Ալյա՞նս». «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն: Մեր տեղեկություններով, սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու: Շտաբի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը մեր հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ նշելով միայն, որ առաջիկա օրերին նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ»,– գրում է թերթը: