|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եռյակի հանդիպումից հետո հայտարարեց, որ եռյակը չի քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը այն պարզ պատճառով, որ սահմանադրական փոփոխությունների հարցը եռյակի օրակարգում չկա, ուստի անիմաստ է մտնել բովանդակային քննարկման մեջ:
ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ եռյակը առաջ է գնալու սթափ, սառը ու կշռադատված քայլերով: Նա վստահեցրեց, որ հաջորդ հանրահավաքի առանցքային պահը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը:
Անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում հրաժարական ներկայացրած փոխվարչապետ Արմեն Գևորգյանին` Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունը պրոֆեսիոնալ մասնագետ կորցրեց: