Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արդեն երկու անգամ ԱԺ արտահերթ նիստում բարձրաձայնեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով նախաձեռնված ստորագրահավաքին միանալու մասին: Երկրորդ անգամ նա դիմեց կին պատգամավորներին:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը կասկածվում է նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալ ստորագրահավաքին:
Մեր հարցին, թե ի՞նչ գիտի գործի մասին, նա պատասխանեց. «Հատուկ քննչական ծառայությունը որևէ պարզաբանմամբ դեռևս հանդես չի եկել: Գործի մասին տեղյակ եմ միայն վարկածներից, որոնք շրջանառվում է մամուլում, և նրանից, ինչ ասել է տիկին Ենոքյանի պաշտպանը, որ տիկին Ենոքյանը համարում է, որ այդ գործը դետեկտիվի ամենավերջին ժանրի աբսուրդային ստեղծագործություն է»:
Հարցին, թե զրուցե՞լ է նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ»:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե կմիանա՞ այդ ստորագրահավաքին, պատասխանեց, որ ամեն դեպքում այդ գործը ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ինքը միանալու է ստորագրահավաքին, քանի որ խոսքը 73-ամյա կնոջ մասին է, և, ճանաչելով նրան, կարող է ասել, որ նա, լինելով ազատության մեջ, չի կարող վտանգ ներկայացնել քրեական գործի շրջանակներում: