կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-22 14:07
Հասարակություն

Խելքն ու տեսքը տեղն են. Գուրգեն Եղիազարյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

Խելքն ու տեսքը տեղն են. Գուրգեն Եղիազարյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

Կառավարությանը 100 օր է անհրաժեշտ, որ ցույց տան, թե նախորդ կառավարությունից ինչով են տարբերվում. լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ «Մեր վարչապետերի մոտ ավանդույթ է դարձել ասել, որ արագ տեմպերով աշխատել, հաջողություններ ապահովել հնարավոր չէ։ Ուզում եմ հակադարձել՝ բոլոր պարագաներում դա հնարավոր է, ուղղակի հասկանալ է պետք, որ վիճակը ծանր է, և օրվա 24 ժամի տեղը պետք է աշխատել 48 ժամ»,- ասաց նա։

Իսագուլյանը խուսափեց նոր կադրերին գնահատական տալուց և հորդորեց հավատալ նոր վարչապետին։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը, հետադարձ հայացք նետելով անկախության 25 տարիներին, ասաց, թե կարծում է, որ մենք ոչնչի չենք հասել այդ ընթացքում։ «Մենք դուրս չենք եկել կլանային մեքենայի միջից, այդ պատճառով էլ դոփում ենք տեղում, իսկ եթե դուրս գանք, լավ կլինի»,- ասաց նա։

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Եղիազարյանը նշեց, որ նա լավ կրթություն ստացած մարդ է, տեսքն էլ՝ տեղը։ «Նա ճանաչում է իր նշանակած կադրերին, դա հերիք է։ Ինքն է աշխատելու նրանց հետ։ Նա` իր քաղաքապետ աշխատած տարիներին փայլուն է դրսևորել իրեն, բայց մենակ չի կարող Հայաստանին վերադարձնել նրա գույները»,- ասաց նա։