կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-10 22:26
Հասարակություն

Դուխներս տեղն ա, ուժներս տեղն ա, թուրքին խփելու մուրազնել՝ սրտներումս. զինվորի մտքեր

Դուխներս տեղն ա, ուժներս տեղն ա, թուրքին խփելու մուրազնել՝ սրտներումս. զինվորի մտքեր

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Զինվորի գեղարվեստական մտքեր

Գրեթե 8 ամսվա ծառայող եմ (2015թ.), ծառայում եմ ԼՂՀ ԶՈւ-ում, Տանկիստ եմ: Ծառայության մասին պատկերացումներս 90 %-ով իրականություն էին, մնացած 10-ն էլ մանր հարցեր են: Ծառայում եմ Տանկային Զորքերում, ավագ մեխանիկ եմ, սիրում ու լավ տիրապետում եմ տեխնիկաիս: Վաշտում 2-րդ լավագույն մ/վ-ն եմ, թերևս, որ ոչ ոք ինձանից արագ տեխնիկան չի վարում ու դժվար էլ կարողանա վարել:
Տեխնիկաս ինքնին ՀՀ և ԼՂՀ զորքերում յուրահատուկ է, բախտի բերմամբ դրանցից մեկի մեխանիկ վարորդն էլ Ես եմ: Ով է ասում տեխնիկա չունենք: Զորամասս լավագույններից մեկն է իր մարտական պատրաստությամբ, հզորությամբ, անձնակազմով, սպառազինությամբ ու Տղերքով: Շռայլ բնություն, լավ զորամաս, լավ տեխնիկա, կարգին ծառայակից Տղերք, հետաքրքիր ծառայություն. էլ ի՞նչ է պետք ծառայությունը լավ կերպով դասավորելու համար...
Բանակի մասին ստացվում է, որ կոպիտ եմ արտահայտվում, բայց մեկ է հասկանում եմ, որ տղուն Բանակը պետքա: Տղեն պիտի ծառայի, տղեն պիտի պոստ պահի, տղեն պիտի զենքը կնոջ նման իմանա... Բանակը ստեղծված է 18 տարեկան խոխեքին հասունացնելու, լրջացնելու, կոփելու, ծնողներին, ընկերներին, ազատությունը, կյանքը գնահատելու, ճիշտ հասկանալու համար:
Բանակը տեղա,ուր մարդուն լրիվ ճանաչելու համար քեզ 1 ամիսն էլ հերիքա: Կան գյադեք, որ մի հատիկ սիգարետի համար պատիվ են ծախում (ասում են չունեն՝ պաչկեն ջեբից հանում են), կան Տղերք, որ շոգին՝ չոլում, պարապմունքի ժամանակ իրանց փայ ջուրը չեն խմում՝ տալիս են ծարավից հոգնած Մալադոյին: Բանակ...
...Թերևս իմ նման Զինվոր էս Բանակում չկա ու պետք էլ չի, որ լինի: Ասում են արագ չքշես՝ մինչև վերջ սեղմում եմ ու ջհանդամ, որ վերջում հավեսով չեն մշակում, ասում են տեխնիկաներին ուշադիր կլնես՝ տեխնիկայի մեջ քնած բռնում են, զորամասից դուրս՝ հացից 2 ժամ հետո վաշտը սոված մզզումա ու էդ պահին վեշավոիցս լույս աշխարհ են գալիս՝ մուրաբաները, պրյանիկները, գաթեքը: Բանակը՝ էդ` գիշերը՝ ցրտին, վրանում իրար գրկած տաք-տաք քնելով, մի սիգարետը 4-5 հոգով ծխելով, մի բաժակից 73 հոգով օգտվելով, մի գաթան 7 մասի կիսելով, մի տուլիկը 7 հոգու բաժանելով ու սսենց շատ բաներով 2 տարի ապրելնա...
Բանակում ԸնԳեր, Ախպեր գտնելը հեշտ չի, բայց որ գտար՝ բախտավոր ես...Նոր էի տեղափոխվել նոր զորամաս, ուր ծանոթացա վաշտիս մ/վ-ներից մեկի հետ ով հենց սկզբից ինձ դուր չէր գալիս (Ասել էին, որ գալու եմ՝ դիմավորել էր), բայց ժամանակի ընթացքում իրար հետ դարձանք ախպերներ՝ ամեն տեղ իրար հետ, ամեն հարցում՝ իրար հետ, ... Իրա նման Զինվոր Բանակը դժվարել էլի ունենա: Ամեն քայլը հաշվարկած, դուխով, հումորով, հարգանքով... 13/2 զորակոչ էր, զորացրվեց: Հիմա պարկ գնալուց, թե տեխնիկա կա, որի մեջ քնում եմ էդ մենակ իրա տեխնիկանա, թե տեխնիկա կա, որի մեջ ժամերով նստում եմ էդ իրա տեխնիկանա: Իրա տեխնիկան ավելի լավ եմ նայում քան իմը: Իրա տեխնիկան իմ համար դարձել էր լսարան. ինչքա՞ն ինձ ծառայություն բացատրեց էդ տեխնիկայի մեջ... Իրա զորացրվելուց հետո ամեն երեկոյան անվանականչին հենց հասնում է մատյանում իր հերթը (զորացրվել է՝ չեն կարդում), անպայման ասում եմ.
-Առաքելյան Սերոժ, մեռնեմ ջանիդ:
...
Ասածս ինչ էր. Մեր մասին մտածեք, մտահոգվեք (հաճելիա), բայց իմացած եղեք, որ դուխներս տեղնա, ուժներս տեղնա, թուրքին խփելու մուրազնել՝ սրտներումսա: ՄԵր բանակից լավ բանակ էլ չկա, եդ մամայական բաների թարգն էլ տվեք. հաց չկա, պլաշ պալատկա չկա, եսիմինչ: Դե լավ եղե՛ք, մեզ էլ բարի ծառայություն....

Շարքային Տ. Մուրադյան»: