Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Դերասան Կարեն Մկրտչյանն իր հիվանդության և բուժման վերաբերյալ հրապարակված կեղծ նյութերից և մարդկանց կասկածամտությունից վիրավորված է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա այսօր դժգոհեց, թե ամբողջ գումարն իր առողջության համար է հավաքվել, և մարդիկ ուրախ լինելու փոխարեն, որ այդ գումարները ծառայել են իրենց նպատակին, ծախսերի հաշվետվություն են պահանջում իրենից: Դերասանը նույն ձեռագիրն է տեսնում ամիսներ առաջ կատարվածի և ներկայիս հրապարակումների մեջ:
«Ես չեմ կարող ասել, որ նույն մարդն է եղել հարվածի ու այս նյութերի հեղինակը, բայց որ նրանց մեջ նույն չար արյունն է հոսում, դա հաստատ է»,- ասաց Կարենը և հավելեց, որ, չնայած փաստերին, շարունակում են չարախոսել: «Ես շատ վիրավորված եմ: Ի՞նչ անեմ, հանե՞մ ամբողջ հագուստս, որ մարդիկ տեսնե՞ն վիրահատության տեղերը»,- ասաց նա:
Բուժման ծախսերի հետ կապված կեղծ փաստաթղթերի մասին շրջանառվող տեղեկություններն ու ֆեյսբուքյան ստատուսները չէ միայն, որ շրջանառվում են: Դերասանի փաստաբան Դավիթ Հունանյանը լրագրողներին ասաց, որ ոստիկանությունում ևս գործեր են նախապատրաստվում:
«Բոլոր տեսակի հրապարակումները ոչ թե փաստերի վրա են հիմնված, այլ ենթադրությունների: Ամեն ինչ անելու ենք և մինչև վերջ ենք գնալու` Կարենի իրավունքները պաշտպանելու համար»,- հայտարարեց նա:
Բանախոսները չպատասխանեցին ոստիկանությունում կազմված գործերի մասին հարցերին' պատճառաբանելով, որ չեն կարող խախտել գաղտնիության սկզբունքը, և որ այդ հարցերին կարող են պատասխանել միայն իրավապահ մարմինները: Դերասանն ասաց, որ այլևս հրապարակավ չի խոսելու բուժման, ծախսերի և ապացույցների մասին: Հայտնեց նաեւ, որ բուժումը կշարունակի հոկտեմբերին: