Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել. 5-ամյա աղջիկը տարեկից եղբոր հետ խաղալիս անզգուշաբար եռման ջուրը շրջել է իր վրա: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, սակայն երեխայի ծնողները շտապօգնություն այդպես էլ չեն կանչել: 4 օր անց երեխան մահացել է:
Yerkir.am-ին Վանաձորի շտապօգնության բժիշկներից Արթուր Սիմոնյանը հայտնեց, որ սեպտեմբերի 4-ին իրենց մոտ կանչ է գրանցվել, սակայն շտապօգնության բրիգադը ֆիքսել է միայն երեխայի կենսաբանական մահը:
«Մենք գնացինք և, ցավոք, արդեն ուշ էր: Այրվել էր երեխայի մարմնի 1/4 մասը, այսինքն` աջ կողմը գրեթե ամբողջությամբ` պարանոց, կրծքավանդակ, որովայն: Գոյություն ունի այրվածքային հիվանդություն, և եթե ժամանակին համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում այրվածք ստացած մարդուն, դրանց հետևանքով մաշկը սկսում է մեռուկացվել և թույն արտադրել, օրգանիզմը թունավորվում է` ինտոքսիկացիայի է ենթարկվում և, ի վերջո, մահանում է»,- ասաց Սիմոնյանը:
Ի դեպ, yerkir.am-ի տեղեկություններով` ընտանիքը Վանաձոր է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ Արարատի մարզից: Աղջիկն ընտանիքի միակ երեխան չէր, նրանք ունեն երեխաներ, որոնցից մի քանիսին մանկատուն են տեղափոխել: Ընտանիքը սոցիալապես ծայրահեղ վիճակում է, ապրում է տնակում, որն անգամ դուռ չունի:
Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: