|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Վանաձորում հուլիսին կախված վիճակում հայտնաբերված 6-ամյա աղջնակի մահվան վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ։
Ըստ մեղադրանքի, Հրանուշ Պ.-ն իր վրա դրված երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, այն է՝ նախկինում երեխաների կողմից իր տան բակում խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակով ճոճվելուն չի հետեւել, նման պայմաններում միջոցներ չի ձեռնարկել այն հեռացնելու եւ երեխաներին դրանով խաղալուց զերծ պահելու ուղղությամբ, անուշադրության է մատնել վերջիններիս։
Այս ամենի հետեւանքով 6-ամյա աղջիկը հուլիսի 27-ին գլուխը գցել է խաղողի ողկույզից կախված սավանի կլորավուն հանգույցը, երկու ձեռքը բաց թողել կողքի եւ գլխով կախված վիճակում ճոճվել, ինչի հետեւանքով մահացել է։
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում՝ Բուլղարական թաղամասի տնակներից մեկում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին: