կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 12:44
Հասարակություն

Ողբերգական դեպք` Երեւանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր եւ նրա 7-ամյա դստեր դիերը

Ողբերգական դեպք` Երեւանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր եւ նրա 7-ամյա դստեր դիերը

Երեւանում այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ` ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի եւ 7-ամյա Կ. Մ-ի դիերը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Մ-ն  Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երեւանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում։