կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 09:32
Հասարակություն

Անհնազանդության ակցիայի ժամանակ մեկ անձ վնասվածք է ստացել. շտապօգնություն են կանչել

Անհնազանդության ակցիայի ժամանակ մեկ անձ վնասվածք է ստացել. շտապօգնություն են կանչել

Վաղ առավոտյան, ինչպես հայտարարել էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված բազմաթիվ քաղաքացիներ կան։

Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել: Ակցիայի մասնակիցները շտապ օգնության մեքենա են կանչել, բժիշկ Գևորգ Գևորգյանն առաջին օգնություն է ցուցաբերում տուժածին։ 

Շտապ օգնության աշխատակիցները տուժածին տեղափոխեցին հիվանդանոց։

կցիայի վայրից մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, տարել են նաև մասնակիցներից մեկի բարձրախոսը։ 

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, «Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա պողոտան: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամրջի մոտ` Արգիշտի փողոցը: