կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 14:35
Առանց Կատեգորիա

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք. ԲԿ

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք. ԲԿ

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երեւան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա եւ մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»։