|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Վանաձորում թեժ նախընտրական իրավիճակ է, ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար, ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին աջակցելու գործին են լծվել Վանաձորի գրեթե բոլոր հեղինակավոր դեմքերը, այդ թվում՝ գործարար «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանը (Սեզամի Արմենը)։ Տեղեկություններ կան, որ Սեզամի Արմենն այս օրերին քաղաքի իր գազալցակայաններում աննախադեպ նախընտրական ակցիաներ է հայտարարել։ Նրան պատկանող լցակայաններում գազը վաճառվում է 10 տոկոս էժան, քան մյուսներում։ Նա անգամ անվճար գազ է բաժանում վանաձորցի ավտովարորդներին՝ հորդորելով ընտրել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին։ Ասում են՝ նախընտրական կամպանիայի ընթացքում քաղաքապետի թեկնածուին սատարելու առաջին հայտ ներկայացնողներից մեկը եղել է հենց վանաձորցի Արմենը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։