Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ զրուցեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ՀԷՑ-ի ծավալած գործունեության, ինչպես նաև գազալցակայաններում տիրող իրավիճակի մասին: Նրա կարծիքով` որևէ բան պատահական տեղի չի ունենում:
«Գազալցակայաններում գրանցված պայթյունների և դրանց շուրջ ծավալվող խոսակցությունների գերնպատակը հետևյալն է` Հայաստանում մնացած մարդկանց ուշադրությունը շեղել կառավարման համակարգից և ստիպել, որ ուրիշ բաների մասին մտածեն»,- նշեց Բոստանջյանը:
Ըստ նրա` արդեն վաղուց կանխատեսելի էր այն, որ գազաբալոնները պայթյունավտանգ են:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը` Բոստանջյանը նշեց. «ՀԷՑ-ի դեմ քրեական գործ հարուցելը կամ նրան սնանկ հայտարարելը հարցի լուծումներ չեն: Էներգահամակարգերը խեղճ, տարաբախտ վիճակում են: Մենք այլընտրանք չունենք, քան արդիականացնել այդ համակարգը, պատասխանատվության ասպեկտներ սահմանել: Այլապես` 250-300 միլիոն գումար հօդս է ցնդելու այս ոլորտում: Իրավիճակից ելք ես տեսնում եմ գոտիները ձգելը»:
Ըստ նրա` հոսանքի թանկացումն անխուսափելի է, սակայն, գործընթացը պետք է անցնցում կազմակերպել: «ՀԷՑ-ի ազգայնացումն ամենաճիշտ որոշումներից մեկը կլիներ: Վերահսկողության ու պատժամիջոցների կիրառումը ևս վատ միջոց չէ: Ես մտածում եմ, որ եթե Ռոբերտ Նազարյանը հնարավոր թանկացման բոլոր պատճառները թվեր, կհոգներ»,- նշեց Բոստանջյանը: