Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի ագրարային հատվածի աշխատողները եւ պտուղբանջարեղենի շուկաների վաճառողները յուրատեսակ բողոքի ակցիա են անցկացրել այսօր Աթենքի կենտրոնում. գյուղատնտեսության նախարարության շենքի առջեւ անօթեւաններին, բազմազավակ ընտանիքներին եւ թոշակառուներին անվճար բաժանել են 50 տոննա միրգ եւ բանջարեղեն. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մթերքի հետ բաժանվել են նաեւ թռուցիկներ, որոնցում գյուղոլորտի աշխատողների պահանջներ են` 50 տոկոսով իջեցնել գյուղտեխնիկայի վառելիքի գինը, կրճատել գյուղապահովագրության վճարումները, 23 տոկոսից 6 տոկոս դարձնել գյուղտեխնիկայի եւ սարքավորումների հավելյալ արժեքի հարկը, վերացնել հսկիչ-դրամարկղային մեքենաները շուկաներում:
Գյուղոլորտի արհմիությունների տվյալներով` 2013-ին հարկերը աճելու են ավելի քան 1 մլրդ եվրոյով:
Ի դեպ, ֆերմերները դեկտեմբերին նախազգուշական ակցիա էին անցկացրել: