|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
«Ժամանակը» գրում է. «Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40
դրամով: Մինչդեռ, ինչպես «Ժամանակին» «Գազպրոմ Արմենիա»-ից հավաստիացրին, իրենք գազի գինը չեն վերանայել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի: Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը մեզ տեղեկացրեց, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։
Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեջ սպառած գազի համար նրանք վճարելու են նոյեմբերի 25–ի կուրսով, երբ դոլարն ամենևին էլ չէր թանկացել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։