Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցություններ նախաստորագրել են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր: Քիչ առաջ մեկնարկեց 5 խմբակցությունների մասնակցությամբ նիստը, որի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս համաձայնագիրն անվանեց լուրջ ֆունդամենտ՝ Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար:
«Այն, ինչ թվում էր անհավատալի, այսօր այդ անհավատալին դառնում է ակնհայտ: Ես կուզեմ շնորհակալություն հայտնել այս գործընթացի բոլոր մասնակիցներին, բոլորի կամքը կար, չեմ կարող չնշել նաև իշխանությունների կամքի մասին, ինչքան էլ որ հակառակորդ լինենք: Կուզեի նշել նաև քաղաքացիական հասարակության դերը, նրանց փորձագետները մեզ հետ աշխատում՝ էին շատ արդյունավետ ձևով»,- ասաց Զուրաբյանը: Նա նշեց նաև, որ կա ֆինանսական աջակցություն, գումարը միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից հայթայթված է` մոտավորապես ինը միլիոն դոլարի չափով և առկա է նաև քաղաքացիական հասարակության վերջնական համաձայնությունը: «ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս համաձայնագիրը: Սա լուրջ ֆունդամենտ է, որի վրա կարող ենք ազատ արդար ընտրություններ անցկացնել Հայաստանում: Հիմքը դրված է, առաջ` դեպի մաքուր և ազատ ընտրություններ»: