Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ը քննարկում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը փոխարտգործնախարարից հետաքրքրվեց համաձայնագրից՝ նշելով, որ ԱԺ հաստատմանն են ներկայացնում մի փաստաթուղթ, որի մասին իրենց ոչինչ հայտնի չէ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց տեղեկացնում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչեւ ՀԵՄԱ-ի վերջին անձնակազմի մեկնելու օրը, որի մասին կծանուցի ՀԵՄԱ-ն:
2023թ. նոյեմբերի 23-ին ԵՄ կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Մանրամասն՝ տեսանյութում։