կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 15:08
Քաղաքական

Լևոն Զուրաբյանը շնորհավորեց բոլորին քառյակի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Լևոն Զուրաբյանը շնորհավորեց բոլորին քառյակի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով քառյակի 12 կետանոց պահանջների մասին, նշեց, որ քառյակն իրականացրել է բարդ ու դժվարին աշխատանք:

 

Խնդիրն այն է, որ այդ չորս ուժերը քաղաքագիտական, գաղափարախոսական, մեթոդաբանական հարթություններում ունեն տարբեր կարծիքներ, մի մասն ավելի արմատական, հեղափոխական փոփոխությունների կողմնակից է, մյուս մասն` ավելի շրջահայաց, դանդաղ ընթացքի կողմնակից: «Սակայն բոլորիս միավորում է այն միտքը, որ երկիրը կործանվում է, վտանգված է մեր երկրի ու ԼՂ անվտանգությունը: Ժողովուրդը չունի վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ: Աղետալի արտագաղթ կա, համակարգային կոռուպցիա և անարդարություն, և նման վիճակում պետք է գործել ու միավորվել»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Նրա խոսքով` չորս ուժերը ձևավորել են նոր միասնական օրակարգ, որովհետև նախորդ օրակարգը չիրականացավ` հրաժարական տվեց հին կառավարությունը: «Կոնգրեսը համոզված է, որ երկրի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, և անհրաժեշտ է երկրում արդար ու ազատ իշխանություն ձևավորելը: Բայց հասկանում ենք, որ միասնական օրակարգ պետք է ձևավորել: Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին այս համաձայնագրի ստորագրման կապակցությամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: