Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում: 1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: 17 գիտական աշխատանքների հեղինակ է:
1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ:
2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» խորհրդի անդամ է:
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի»` ՀՀ և ԼՂՀ մեդալներով: