Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Քանի որ մեր «ընդդիմադիր» դաշտի որոշ գործիչներին և գործիքներին առաջիկա ընտրություններին հնարավոր ընդդիմադիր դերակատար դառնալու թեստային առաջադրանք է իջեցված, իսկ որոշներն էլ կարծում են, որ կարող են հավակնել դրան առանց casting-ի հրավերի և առանց իշխանության հետ համաձայնեցնելու ապա բացատրեմ հանգամանորեն:
Ոմանք իբր քննադատությամբ առ Փաշինյան և Փաշինյանի վրա քննադատություն պարապելով և սովորելով այնքան են երազում ընդդիմություն դառնալ, որ որոշել են, որ «լավ» քննադատելն ու քարկոծելն արդեն անցաթուղթ և իրավունք է ընդդիմություն կոչվելու և ընդդիմության «պաշտոնի» հավակնության համար և ինքնամոռաց անցել են իջեցված առաջադրանքի կատարմանը:
Ավելին, քննադատելու մոլուցքը այնքան է խորացել, որ արդեն կարծում են, որ իրավունք ունեն քննադատելու ընդդիմությանը, որովհետև հիմնականում քննադատելը всех и вся արդեն դարձել է զբաղմունք և կոչում, որն էլ կարղ են ի ցույց դնել առաջադրանքը իջեցնողների հավանությանը արժանանալու համար: Ավելին խաբկանքը նաև նրանում է, որ «նախկին» և «նախկիններ» դիսկուրսը մեծ թափով, ծրագրային և կադրային ապահովմամբ օրակարգ մտցնելով այս «ընդդիմադիր» գործիչներն ու գործիքները չեն էլ հասկանում, որ իրենք արդյունքում դառնալու են արագ պիտանելիությունը և օգտակարությունը կորցրած նյութ, երբ ավարտվի քաղաքական ճակատամարտի էտապը:
Իսկ մինչ նրանց подиум բարձրանալը հետաքրքիր է հետևյալ հարցերի պատասխանը իրենք իրենց համար ունե՞ն, թե ոչ: Տղերք դուք բացի քննադատելուց ուրիշ ՕԳԳ կամ կատարողական ունե՞ք: Կասեք դուք ո՞վ եք, ի՞նչ եք, ի՞նչի մասին եք, ի՞նչ քաշ ունեք, ի՞նչ կենսագրություն, ի՞նչ սկզբունքներ ու բնույթ,ո՞րտեղից եք գալիս, ի՞նչ մտավոր քաղաքական արտադրություն ունեք բացի քննադատելուց ուրիշին և հատկապես «ոտք ու գլուխ ուտելուց» կամ «քաղաքական կիլեռությունից» ուրիշ ի՞նչ ունակաություն ունեք կամ ուրիշ էլ ի՞նչ եք սովորել անել: Առհասարակ բացի ստեղնաշարի կնոպկեքից ուրիշ բան երբևէ կառավարած, համակարգած կազմակերպած կա՞ք: Հասկացանք, որ լեզվի երկարությունը չափելի չէ, բայց ուղեղի ծավալն էլ հո չափելի է: էս հարցերի պատասխանների վրա պարապեք, տալու են»: