կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 10:51
Մշակույթ

Կյանքից հեռացել է Զարուհի Խանջյանը

Կյանքից հեռացել է Զարուհի Խանջյանը

Կյանքից անժամանակ հեռացել է դաշնակահար Զարուհի Խանջյանը:

«Կարծես թե երեկ էր, երբ հանդեպեցինք, գորովալից խոսքեր ասեցինք մեկս մյուսի, և՜ ափսոսանք էինք հայտնում Դավիթ Խանջյանի սիրելի Զարուհու հոր և իմ դասախոսի մասին, սիրելի Իրինա Տիգրանովայի մեր ընդհանուր հարազատ հոգիների վերաբերյալ։ Առիթ էի ունեցել ծանոթանալու սիրելի Զառայի հետ շատ տարիներ առաջ առավել մտերմիկ Հասմիկ Լեյլոյանի ծննդյան տարեդարձերից մեկում, որտեղ հաճելի ժամանակ անցկացրեցինք, երբ նա անհոգ էր իր ամուսնու հետ վայելում էր ընկերական մտերմիկ մթնոլորտը գեղատեսիլ Սևանում։ Չընդհատվող հուշեր, որոնք ոչ միայն մարդու, հիասքանչ դստեր, մայրությունը մինչև վերջ չվայելած դպրոցական տարիքի որդու նույնիսկ ավատրտականը։ Պետք է վայելեր ավագ որդու արտիստական վերելքը, որ երազում էր ու ջանք չէր խնայում կամ անձնական հաջողությունները դեռ պետք է տեսներ։ Նկարագիրն են ստեղծում, ցավոք, պետք է արդեն գրեմ հուշեր բառը։ Հուշեր, որոք ազնվագույն դստեր ու արվեստագետ-դաշնակահարի մասին են խոսում։ Թվում է թե բոլորվին վերջերս էր հիասքանչ համերգը նվիրված հոր 75-ամյակին, Դավիթ Խանջյանն էլ ցավոք տակավին երիտասարդ հրաժեշտ տվեց այս կյանքին, և այժմ էլ սիրելի Զարուհի Խանջյանը։

Հազվագյուտ համերգ ստեղծագործական և արտիստական բույլի որդու ուսուցչի՝ Սուրեն Բագրատունու (թավջութակ՝ ԱՄՆ), իր անկրկնելի ուսուցչուհու՝ Սվետլանա Նավասարդյանի (դաշնամուր), Զարուհի Խանջյանի (դաշնամուր) և սիրելի որդու Հակոբ Աթյանի (թավջութակ) հետ։ Այն դեռ երկար ժամանակ կմնա մեր բոլորիս հուշերում։ Ընտրագույն երկերի և կատարողների մեկնաբանություններով, միայն ծրագրից կարելի է եզրահանգել թե որքան լավ գիտեր երաժշտական գրականությունը, երաժշտության աներկբա ունկնդիր էր, որի անկեղծ կարծիքը կարող էիր իմանալ։ Գ. Ֆ. Հենդել Սոնատ տրիոյի համար (սոլ մինոր), Ժ. Բ. Բարիեր՝ Սոնատ երկու թավջութակի համար (սոլ մինոր), Գ. Կասադո՝ Սյուիտ մենանվագ թավջութակի համար, Յ. Ս. Բախ՝ Սյուիտ (դո մաժոր), Ֆ. Շոպեն՝ Մանրանվագներ, և ավարտին անզուգական զուգանվագ Զարուհի Խանջյան և Սվետլանա Նավասարդյան՝ Վ. Ա. Մոցարտ՝ դաշնամուրի Սոնատ չորս ձեռքի համար (Դո մաժոր) երանելի եղելություն-համերգ երաժշտասեր հասարակայնության համար որ մշտապես կհիշենք այն և հատկապես Զ. Խանջյանին։

«Շատ մեծ կորուստ է մեր դաշնամուրային արվեստի համար։ Դուք պատկերացնում եք ինձ մոտ ուսանելիս, նա նվագել է Յ. Ս. Բախի բոլոր 48 պրելյուդիաները և ֆուգաները,- իր հուզումնալից խոսքում հիշում է Սվետլանա Նավասարդյանը,- նա լույս ու ջերմություն էր իր բերում, իմ դասարանի արևն էր»։

Մասնագիտական բարձր պահանջկոտություն՝ Ժառանգելով նաև իր գերդաստանից՝ երաժշտական ավանդույթները, տաղանդը և հպարտ կեցվածքը՝ տատիկից Տաթևիկ Սազանդարյանից, որոշ արտաքին նմանություններով, քանի որ հորն էր նման, բնականաբար և տատիկին։ Հիշեցնող նույն վտիտ նաև սլացիկ հասակը ու խոր մտքերն ու խորունկ հայացքը, անհանգստացող, կամեցող, բարի, հավասարակշիռ բնավորությունը, խելացի ու ծանրակշիռ շրջահայացությունը, այսպիսին էր Զարուհի Խանջյանը:

 Նա սովորել է Պ. Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում սկզբում մինչև 7-րդ դասարանը Անահիտ Շահբազյանի, այնուհետև ավարտել ու հետագայում էլ՝1981 թ. ընդունվելով Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան սովորել Սվետլանա Նավասարդյանի մասնագիտական դասրանում։ Այն գերազանցությամբ ավարտելով ընդունվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ. պետական կոսներվատորիայի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վ. Վ. Գորնաստաևայի դաշնամուրի ասպիրանտական դասարանը։ Ավարտելով այն վերադառնալով Երևան դասավանդել է իր հարազատ բուհում մասնագիտական դաշնամուր և կամերային անսամբլի ամբիոններում։ Անսահման է և անսպասելի է կորուստը հագելի գործընկերոջ, բարեկամի, հոգեհարազատ, ազնվագույն մարդու, ով մեր մշակութային իրականության ազնվական շարտն էր ներկայացնում սիրասուն մայրիկի դաշնակահարուհի Լոլա Իսպիրի Խանջյանի և նրա գերդասատանի պապիկը դիրիժոր Իսպիր Խարաջանյանի, տատիկի՝ ճանաչված, բարի և հանգիստ բնավորությունների տեր երաժշտագետ պրոֆեսոր Եվգենիա Իսահակի Գիլինայի հատկանիշները որոնց ճանաչել եմ Հայկական մանկավարժական համալսարանում աշխատելու տարիներից, ամբողջապես տեսնում և գնահատում էի սիրելի Զառայի անձնավորության, համախոհի ու իրատես մարդու կերպարը։ Ցավում ենք կսկիծով հասարակական գործիչ, ղեկավար-պաշտոնյա Սիլվա Միկինյանի հետ, իր միակ որդու կորուստը ամոքող, այժմ էլ նրա տիկնոջ Զ. Խանջյանի անսպասելի մահը:

Ցավակցում ենք հարազատներին, երիտասարդ դեռ տակավին ծաղկուն շրջանը ապրող դստեր, սիրասուն մայրիկի, սիրելի հարսի, գործընկերոջ, վառ, տաղանդավոր դաշնակահարուհու անժամանակ մահվան համար»:

Ի դեպ, Խանջյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18.00-ին:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «ԵՊԿ հրատարակչության» տնօրեն, երաժշտագետ Գոհար Շագոյան