|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանը մահացել է։
Մաեստրո, դիրիժոր Զավեն Վարդանյանը ծնվել է 1943 թվականին Հալեպում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1974 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։
1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003 թվականին տեղափոխվել է Կուենկա, դասավանդել Կուենկայի պետական համալսարանում, ղեկավարել տեղական սիմֆոնիկ նվագախմբերը։
24News-ի խմբագրակազմը ցավակցում է անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում շաբաթ երեկոյան՝ ժամը 17:30-ին։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից կիրակի՝ ժամը 11:00-13:00-ին։