կարևոր
5146 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-09 14:14
Աշխարհ

103 տարեկանում կյանքից հեռացել է Նյուրնբերգյան դատավարություն վերջին դատախազը

103 տարեկանում կյանքից հեռացել է Նյուրնբերգյան դատավարություն վերջին դատախազը

103 տարեկանում կյանքից հեռացել է Բենջամին Ֆերենցը՝ Նյուրնբերգյան դատավարություն վերջին ողջ մնացած գերմանացի դատախազը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետապնդել է նացիստական ռազմական հանցագործներին, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով մահացածի որդուն։

Նրա մահվան հանգամանքներն անմիջապես չեն բացահայտվել։ The New York Times-ը հայտնել է, որ Ֆերենցը մահացել է Ֆլորիդայի Բոյնթոն Բիչ քաղաքի ծերանոցում։

Ֆերենցը Հարվարդում վերապատրաստված իրավաբան էր, որն ապահովել է բազմաթիվ գերմանացի սպաների դատապարտումը: Նա ընդամենը 27 տարեկան էր, երբ 1947 թվականին հանդես է եկել որպես դատախազ Նյուրնբերգի դատավարության ժամանակ, որտեղ նացիստները դատվել են մարդկության դեմ հանցագործությունների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆերենցը տասնամյակներ շարունակ հանդես է եկել միջազգային դատարանի ստեղծման օգտին, նպատակ, որն իրականացվել է Հաագայում Միջազգային քրեական դատարանի ստեղծմամբ: Ֆերենցը դարձել է նաև Վաշինգտոնում ստեղծված Հոլոքոստի թանգարանի խոշորագույն հովանավորներից մեկը։

«Պատճառը, որ ես շարունակեցի կյանքիս մեծ մասը նվիրել պատերազմը կանխելուն այն է, որ ես գիտակցում եմ, որ հաջորդ պատերազմի կողքին նախորդը մանկական խաղի կնմանվի: Իմ կարգախոսն ու հույսը մնում է օրենքը, ոչ թե պատերազմը», – ասել է Ֆերենցը 2018 թվականին: