|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանում են Սփյուռքի մի շարք ականավոր մշակութային գործիչներ` այստեղ կայանալիք ընտրական գործընթացին հետևելու:
Yerkir.am-ի հարցին` ընտրությունների օրը համընկնում է նաև ապրիլյան պատերազմի տարելիցի հետ, հնարավո՞ր է նաև Արցախ այցելեն, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը պատասխանեց, որ, այո, անպայման այցելելու են: «2001-ին եմ առաջին անգամ եղել և հիմա էլ ուզում եմ նորից գնալ»,- ասաց նա:
Դերասանուհի Արսինե Խանջյանն էլ նշեց, որ Արցախ այցելելն իրենց ազգային պարտքն է: «Զինվորների համար, ովքեր կանգնած են սահմանին, անբնական կլիներ, որ միայն քաղաքական գործընթացների վրա ուշադրություն դարձնեինք ու Արցախ չայցելեինք»,-ասաց նա: