|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Արցախի հետ ռազմական փոխօգնությանը: ԱԳ պատասխանատուները հավաստիացնում են, որ այդ պայմանագիրը մշակման փուլում է: Արմեն Ռուստամյանի խոսքով` ռազմական փոխօգնության պայմանագիրը հենց այն պահանջներից է, որի ՀՅԴ-ն է բարձրացնում, այն կլուծի Հայաստան-Արցախ միասնական անվտանգության ու պաշտպանական համակարգի հարցը, որը կդրվի իրավական հիմքերի վրա:
«Այդ պայմանագրով պետք է ամրագրվի ՀՀ-ի երաշխավորի կարգավիճակը ԼՂՀ անկախության ու անվտանգության հարցում, դա շատ կարևոր է»,- ասաց նա:
«Արդյո՞ք մտահոգիչ չէ այդ պայմանագրի ստորագրման ձգձգումը Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դա մտահոգիչ է: Պայմանագիրը պետք է արագ ստորագրվի, մանավանդ` ապրիլյան պատերազմից հետո, երբ նախագահը հանձնարարեց ԱԳՆ-ին` մշակել այն:
«Ես չգիտեմ, թե ինչու է ձգձգվում այդ պայմանագրի ստորագրումը, բայց որ դա պետք է տեղի ունենա, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունը պետք է ամրագրվի իրավաբանորեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: