կարևոր
3574 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-14 15:28
Քաղաքական

Երբեք ոչ մի իշխանության չեն տարել բանակցությունների, որ Ղարաբաղը ամրագրվի Ադրբեջանի կազմում, եկավ Փաշինյանը և բոլորիս խաբեց․ Արմեն Ռուստամյան

Խաղաղության գործընթաց որպես այդպիսին քաղաքակիրթ բանակցությունների միջոցով ես չեմ տեսնում։ Մեկը թող ինձ ասի՝ ի՞նչ կապ ունի այս ամենը նորմալ բանակցային գործընթացի հետ, երբ ուժով մի բան են պարտադրում քեզ, իսկ սեղանի շուրջ էլ ասում են էլի եք ուզում պատրադրենք, թե ինչ կասենք՝ կստորագրեք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցումա ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Սա նույնն է, ոնց որ մեկի գլխին ատրճանակ դնես, նա էլ ստիպված ստորագրի, հետո բանակցային գործընթացի արդյունքում ստորագրվեց փաստաթուղթ։ Բանակցությունների պետք է գնալ մեր շահերը պաշտպանելու համար։ Այդպիսի մոտեցումով դու չես կարող շահերդ պաշտպանել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ոչ ոք չի պաշտպանի քեզ, եթե դու տեղիցդ քայլ չես անում․

«Մենք եթե մեզ չպաշտպանենք, ոչ մի միջազգային հանրություն մեզ չի պաշտպանելու։ Ես ասեցի այո, հատվածներ կան, որ ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, մերոնք կանգնեցրել են իրենց, չկանգնեցնեին էլի էին գալու։ Պետք է կարողանաս կանգնեցնել իրենց։ Մենք անկարող չենք։ Մարդիկ տեղեր կան, որ իրենց պաշտանելու համար այնպիսի հետաքրքիր լուծումներ են գտել, որովհետև իրենց պաշտպանելու խնդիր ունեն։ Այն ժամանակ մենք իրենցից էինք զենք վերցնում և օգտագործում իրենց դեմ»,- ասաց ՀՅԴ գործիչը։

Նրա խոսքով՝ երբեք ոչ մի իշխանություն չեն տարել բանակցությունների, որ Ղարաբաղը ամրագրվի Ադրբեջանի կազմում, եկավ Փաշինյանը և բոլորիս խաբեց․

«Հիմա Բորելը բացահայտ ասեց, դա էլ հո մենք չենք ասում։ Եվրամիությունը հո գիտի, որ այդպես է եղել։ Միակ մարդը, ով ստորագրություն է դրել փաստաթղթի տակ, որը վերաբերվել Ղարաբաղին, բայց Ղարաբաղը չկա, դա Փաշինյանն է»,- ասաց նա։