|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված դիմումի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ ՍԴ-ն գտել է, որ դիմումը բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորված չէ, բայց, միևնույն ժամանակ, իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից կատարել է մի շարք կարևոր դիտարկումներ։
«Բոլոր դատարանները կարող են մեկնաբանել և կիրառել Սահմանադրության դրույթները, սակայն վերջնական լուծում կարող է տալ միայն ՍԴ-ն, նման մոտեցում արձանագրվել էր նաև մեր դիմումում։ ՍԴ-ն նաև շատ հստակ ընդգծել է, որ դատարանները, առավել ևս` Վճռաբեկ դատարանը, եթե նկատում են, որ կա իրավական նորմի մեկնաբանման խնդիր, որն ուղղակիորեն առնչվում է սահմանադրականության հարցին, պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան: Սսա իրավունքի զարգացման տեսանկյունից շատ կարևոր որոշում է»,- պարզաբանել է ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, իրավաբան Արամ Վարդևանյանը։