կարևոր
2827 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 17:50
Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ պետք է ամրագրվի ՀՀ տարածքում ադրբեջանցիների բնակվելը. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ պետք է ամրագրվի ՀՀ տարածքում ադրբեջանցիների բնակվելը. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էւում գրել է.

«Մի կողմից կարդում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, թե պայմանագրում պետք է ամրագրվի նաև ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիների բնակվելը, մյուս կողմից աչքիս դիմաց հայկական մի բիզնես-տուսովկայի միջոցառման հյուրերի երջանիկ ֆոտոներն են։

Այնպես չէ, որ ասես, թե իրականությունից կտրված մարդիկ են, հաստատ գիտեմ, որ իրենց գոնե մի մասը հասկանում է մեր գլխին կախված գոյաբանական սպառնալիքների իրական ու մոտալուտ լինելը... Գիտեն, որ Արցախն արդեն 80+ օր է՝ շրջափակման մեջ է։

Ավելին՝ ոմանք փողոցային պայքարին էլ են մասնակցել։ Ու վստահ եմ, որ էլի կմասնակցեն։

Բայց անդարդ կյանքի այս պատկերներին ինչքան նայում եմ, այնքան ինձ աբսուրդի կրկեսի մասնակից եմ զգում։

Ձեր քրտինքով, նյարդերով ու առողջությամբ տասնամյակներով կառուցված ձեր բիզնեսները մեկ տարուց կարող են ուղղակի չլիներ։

Մենք մի ժամանակում ենք ապրում, որում ժամանակակից ճարտարապետությամբ ձեր կոկիկ առանձնատների դարպասներին վաղը կարող է իգդիրեցի Մեհմեթի կամ գյանջեցի Էլչինի անունները գրած լինեն։

Չեմ հասկանում, անկեղծ, թե ինչ բիզնես-պրոյեկտներից եք խոսում, ինչպես եք 1–2–3 տարվա պլանավորում անում։ Ասենք՝ ամենատարրական PEST-անալիզի P տառը վերջացնելն արդեն պիտի որ բավական լիներ հասկանալու համար, որ մի բան էն չի ու 2017-ի նորմալն վաղուց այլևս հուշ է»։