|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Այսօր կրկին հայ մարդու մուտք է արգելվել Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ իշխանության կողմից անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։
Այս արարքը ընդամենը մանր վրեժխնդրության հետևանք է, որը բնորոշ է բացառապես մանր մարդկանց: Ցավ եմ ապրում գիտակցելով, որ իմ Պետության ղեկավարումը գտնվում է մանր մեկի ձեռքում:
Կրկին պնդում եմ, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ ազգությամբ հայի մուտքը Հայաստանի Հանրապետություն չի կարող արգելվել:
Սա իմ երկիրն է, սա համայն հայության համասեփականության ներքո գտնվող երկիրն է անկախ այն հանգամանքից, թե, երբ ով է նստած իշխանության ամենաբարձր աթոռին»: