Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` մեծ բանավեճը, որպես պարտադիր պայման, պետք է ամրագրվի նոր Ընտրական օրենսգրքում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է», գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացել է նախընտրական բանավեճ` ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ: Այն տևել է շուրջ 3.5 ժամ։