|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 8-11-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվող «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվի հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:
Փառատոնի եզրափակիչ համերգին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին, հայկական հոգևոր երաժշտության կատարումներով հանդես կգա Գերմանիայի հեղինակավոր երգչախմբերից մեկը՝ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Որպես մենակատար` կմասնակցի նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/: Որպես այս համերգի իրագործման խորհրդատու` Գերմանիա է հրավիրվել նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: