|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայկական «Thank you, հայրի՛կ» կինոնկարի դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը Տուլայում կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։
Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, ով առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:
Հիշեցնենք, որ արդեն 18-րդ անգամ անցկացվող «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալա Սուրիկովան է։