|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Արցախի պատվիրակությունը այցի վերջին օրը մասնակցել է Բուենոս Այրեսում կայացած գրքի 45–րդ միջազգային փառատոնին. տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Հայտնի միջազգային միջոցառմանը մասնակից չորս տասնյակից ավելի երկրների շարքում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որի հավաքածուն համալրվել է Արցախի պատվիրակության կողմից նվիրված գրքերով:
Փառատոնի շրջանակներում կայացել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախի պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ընդգծել է Արցախի ժողովրդի առանձնահատուկ սերը գրքի և ընթերցանության հանդեպ։
Նախարար Մայիլյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Հանրապետության հայկական կառույցների ներկայացուցիչներին (IARA) և բոլոր նրանց, ովքեր ապահովել են արդյունավետ այցի կազմակերպումը: