Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայտնի է, որ Հայաստանն իրականացնում է «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագիրը: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի բացման արարողությունը:
Պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարբեր երկրներում կան տարբեր խնդիրներ, և իրենք դրան համարժեք մոտեցումներ են փորձում ցուցաբերել:
«Որոշ երկրներում թերսնուցման խնդիր կա, որոշ երկրներում` գերսնուցման, բայց կան շատ երկրներ էլ, որտեղ ուղղակի սնունդ չկա: Մեր խնդիրն այն է, որ բոլոր երկրներում դպրոցական սնունդը համարժեք կերպով ապահովվի, և սնունդը պետք է ապահովել` համաձայն երկրի պահանջի, այսինքն` որտեղ թերսնուցում է սննդարար ուտելիք տրամադրել, որտեղ գերսնուցում է` առողջարար սնունդ»,- ասաց Բալաբանը:
Նա հայտնեց նաև, որ իրենք հիմա Հայաստանում են, քանի որ Հայաստանը գտնվում է շատ ճիշտ ուղու վրա, և իրենք հետազոտելու են Հայաստանի փորձը: «Հայաստանը բավական մեծ փորձ է արդեն կուտակել: Մենք խնդիր չենք տեսել Հայաստանում և արդեն հինգշաբթի օրը 45-ից ավելի երկրների ներկայացուցիչների հետ այցելություններ կունենանք Հայաստանի դպրոցներ ու կտեսնենք, թե ինչպես է տեղում կազմակերպվում գործընթացը` թե\' սննդի, թե\' սննդարարության առումով»,- ասաց Բալաբանը: